Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի պետական հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, հղում անելով ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության վերջնական զեկույցում ԶԼՄ-ներին իջեցված հանձնարարականին, հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են արվել ԶԼՄ-ների սեփականատերերին բացահայտելու ուղղությամբ: Դիմելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին՝ նա հարցրեց. «Այս հանձնարարականը վերաբերո՞ւմ է ձեր հանձնաժողովին»: Ի պատասխան՝ Տիգրան Հակոբյանն ասաց. «Այստեղ մենք անելիք չունենք. կորոշեք, որ ԶԼՄ-ների սեփականատերերը թափանցիկ լինեն, մենք կհետևենք օրենքի կետին»:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ որո՞նք էին «Կենտրոն» հեռուստաընկերության խմբագրական և եթերային քաղաքականության դրսևորումները, որ մտահոգել են հանձնաժողովին:
Մանրամասները՝ տեսանյութում:









































