Friday, 10 07 2026
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը

Արագ զարգացում ՊՎԾ աղմկոտ գործում. ԱԱԾ-ն պետք է խոսի

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին ներկայացված մեղադրանքից հետո հանրային արձագանքը ստանում է բավականին ուշագրավ ծավալումներ, գործի իրավական ընթացքից արդեն որոշակիորեն անկախ: Ընդ որում, այդ ծավալումները ոչ միայն ուշագրավ են, այլ թերևս որոշակիորեն նշանակալի, ինչի վկայությունն էր վարչապետ Փաշինյանի անդրադարձը հենց դրանց: Այսինքն, շաբաթօրյա ֆեյսբուքյան գրառումով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ոչ թե բուն գործին, այլ դրա շուրջ ձևավորված մթնոլորտին և արձագանքներին, որոնք համենայն դեպս հրապարակային և թերևս քաղաքական նշանակությամբ արդեն անցել են ավելի առաջ, քան գործի իրավական ընթացքը:

Ի դեպ, այդ առումով, արդյո՞ք ԱԱԾ-ն պատրաստվում է առաջիկայում հանրությանը ներկայանալ որոշակի հաշվետվությամբ: Բանն այն է, որ Դավիթ Սանասարյանին ներկայացված մեղադրանքը դարձել է պատճառ, որպեսզի հանրային որոշակի խմբեր և շերտեր դիրքորոշվեն ԱԱԾ հանդեպ հրապարակային անվստահության տիրույթում: Իսկ այստեղ կա բավականին նուրբ մի պահ՝ թավշյա հեղափոխության և ԱԱԾ այսպես ասած փոխադարձ կապի հարցը, հետհեղափոխական շրջանի տեսանկյունից, որտեղ հանրային մտածողության տիրույթում ԱԱԾ-ն դիտարկվում էր իբրև հետհեղափոխական իրավիճակում և հակահեղափոխական բազմաթիվ մարտահրավերների պայմաններում հանրային և պետական շահի հուսալի պահապան և սպասարկող: Եվ, եթե այդ շրջանում ԱԱԾ գործողությունների հանդեպ անվստահություն հայտնում էին միայն նախկին իշխող համակարգի հետ առնչություն ունեցող ուժեր, ապա Սանասարյանի հետ կապված գործը դարձել է նաև հեղափոխության մասնակից շերտերի ու խմբերի անվստահության պատճառ:

Իհարկե այստեղ դա պայմանավորված է նրանով, որ Սանասարյանն ինքն էլ հեղափոխության առաջատար դեմքերից էր, նաև քաղաքացիական ակտիվի տարիների կենսագրություն ունեցող գործիչներից: Անկասկած է, որ ձևավորված միջավայրում կամ մթնոլորտում ահռելի է սուբյեկտիվ գործոնը: Թե հատկապես որ կողմից է այն գերակշռում, պետք է պարզ լինի միայն այն բանից հետո, երբ հանրությանը կներկայացվեն գործի ապացույցներ, փաստեր, կամ այլ կերպ ասած կլինի գործի վերաբերյալ հանրային հաշվետվություն: Սակայն այստեղ կա մի նուրբ հանգամանք: Մինչ դա կլինի, արդեն իսկ տեղի է ունենում ԱԱԾ հանդեպ հանրության վստահության չեզոքացմանն ուղղված հետևողական գործընթաց, որը բավականին աշխուժորեն սնուցում են նաև նախկին իշխող համակարգի հենակետային խմբերն ու ռեսուրսները: Մինչդեռ դա ունի մեծ ռիսկ այն առումով, որ ինչպիսին էլ լինի բուն գործի ընթացքը, միևնույն է դրա շուրջ ծավալված հանրային «դիսկուրսը» կարող է որոշակի անդառնալի վնաս հասցնել ԱԱԾ հանդեպ հանրության մեջ ձևավորված վստահությանը, ինչն էլ խոշոր հաշվով իր հերթին բավականին լուրջ հարված կարող է լինել հետհեղափոխական իրականությանն ընդհանրապես:

Մյուս կողմից, հանրային այդ «դիսկուրսի» մասնակիցների մի մասն էլ կարծում է, որ մեղադրանք ներկայացնելով հեղափոխության առաջատար դեմքերից մեկին, ԱԱԾ-ն ինքն է խախտում վստահության հիմքերը և առաջացնում կասկածներ: Այդ իրարամերժ իրավիճակը հուշում է մի բանի մասին՝ նոր որակի և բովանդակության հանրային համակեցության խորը հիմքի բացակայության մասին: Գործնականում դրա մասին էր նաև Նիկոլ Փաշինյանի շաբաթօրյա անդրադարձը: Սակայն խնդիրն այստեղ այն է նաև, որ ինքնին բավականին թույլ է այդ հիմքի ձևավորմանը միտված քաղաքականությունը, որի գեներացիան պետք է լինի իշխանության առաջնահերթություններից մեկը: Իսկ խոսքը արժեհամակարգային հիմքի ձևավորման մասին է, որը թույլ կտա ձևավորել դեպքերն ու իրադարձությունները գնահատելու հանրային արժեհամակարգային մի ելակետ, ինչի շնորհիվ գնահատականներն ու դիսկուրսը կդադարեն լինել անձնավորված և ըստ այդմ հանրությունը կապահովի ինստիտուցիոնալ պատասխանատվության պահանջարկ և դրանից բխող միջավայր: Հենց այդ տեսանկյունից, աղմկոտ գործի վերաբերյալ հանրությունը պետք է տա հարցեր և ակնկալի ու պահանջի պատասխաններ, դուրս գալով միարժեք կասկածի և անվստահության կամ միարժեք հավատի և անբասիրության կանխավարկածներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում