Մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Երեւանում որոշ խմբեր ապրիլի 20-ին նշել են մարիխուանայի միջազգային օրը:
Նշենք, որ շաբաթ՝ ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ նշել են Մարիխուանայի միջազգային օրը: Երիտասարդների ձեռքին եղել են պաստառներ. «Մարիխուանան մարդուն վատը չի դարձնում, իսկ կալանավայրը՝ այո», ««Իրազեկվիր նախքան քննադատելը»: Ակցիայի մասնակիցները նշել են, որ մարիխուանան որպես թմրանյութ ներկայացնելով խրախուսում են, որ մարդիկ սեւ շուկայից թույն գնեն:









































