Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է 2008թ. մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Սա վնասի հատուցում չէ. պետք է որևէ շփոթ չառաջանա, այլապես կհանգեցնի այս անձանց իրավունքների խախտման: Հետևաբար այն դարձվել է Աջակցության մասին օրենք»,- ընդգծեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նախարարի խոսքով՝ չի բացառվում, որ զոհվածների կամ տուժողների կազմը կամ նրանց վնասվածքի ծանրության աստիճանը փոխվի, և նրանց թիվն ավելանա:
Մանրամասները՝ տեսանյութում:










































