Thursday, 02 07 2026
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ

Քոչարյանի դիմումը Հայաստանի իշխանության նկատմամբ ճնշումն ավելացնելու փորձ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Բուդապեշտում բնակվող քաղաքագետ Արմեն Գրիգորյանն է։

 -Պարոն Գրիգորյան, ԱԱԾն մեղադրանք է առաջադրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։ Ըստ Ձեզ, այդ մեղադրանքի առաջադրումն ի՞նչ ներքաղաքական զարգացումներ կարող է առաջացնել։

-Քանի որ արտոնյալներ իսկապես չպետք է լինեն՝ անկախ նախկին ձեռքբերումներից և զբաղեցրած դիրքից, քննության նորմալ ընթացքն ապահովելու դեպքում իրադարձությունները կարող են նորմալ հունով ընթանալ: Ի վերջո, միջազգային փորձն էլ է ցույց տալիս, որ բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ է չհանդուրժել իշխանության թիմի ներսում կոռուպցիայի, ինչպես նաև անարդյունավետության դրսևորումները. որպես օրինակ կարելի է առաջին հերթին նշել Մ. Սաակաշվիլու օրոք Վրաստանում կատարված բարեփոխումները, որոնք վերջին երկու տասնամյակում հետխորհրդային տարածքում կատարված բովանդակալից բարեփոխումների միակ օրինակն են ըստ էության:

Սակայն հաշվի առնելով ողջ համատեքստը՝ Հայաստանում կատարվող գործընթացների որոշ առանձնահատկություններով, որոշակի տարակուսանք է առաջանում: Այստեղ ուշադրության արժանի տարբեր հանգամանքներ կան. անցած մեկ տարվա ընթացքում նախկին համակարգի օրոք կոռուպցիայի միայն փոքրաթիվ դեպքերի վերաբերյալ քննություն իրականացնելը, ուժային մարմիններում, այդ թվում ԱԱԾ-ում, բարեփոխումների բացակայությունը, նախկին համակարգի տխրահռչակ քարոզիչների կողմից գրեթե ամբողջ տարվա ընթացքում Դ. Սանասարյանի թիրախավորումը, ոչնչով չբացատրված որոշ պաշտոնանկություններ և այլն: Այսպիսի մթնոլորտում տարակուսանքի առկայությունը բնական է:

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վերաբերյալ նախագիծը պատրաստ է։ Արդյո՞ք անհրաժեշտ է Հայաստանին նման օրենքի ընդունումը, ի՞նչ զարգացումների այն կհանգեցնի։

Նման օրենք ընդունելիս պետք է հաշվի առնվի մասնավորապես ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի ապօրինի հարստացման կանխարգելմանը վերաբերող 20-րդ հոդվածին համապատասխանացնելու անհրաժեշտությունը: Այն պետք է հանգեցնի հին համակարգի կազմաքանդմանը, ինչը թույլ կտա անցումային շրջանն ավարտի հասցնել:

 Ինչպես եւ կանխատեսելի էր, նախկին իշխանությունների ներկայացուցիչները չեն հանդարտվում։ Ավելին, մշտապես ռուսական ազդեցության տակ գտնվող, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը նամակով դիմել է ԵԽ-ին եւ ԵՄ-ին՝ ինքն իրեն քաղբանտարկյալ հռչակելով, եւ կոչեր է արել Եվրախորհրդի և Եվրամիության առաջնորդներին։ Ինչո՞ւ հանկարծ ռուսամետ Քոչարյանը հիշեց Եվրոպային, արդյո՞ք սրանք վերջին հուսահատ ջանքերն են՝ տեսնելով, որ ռուսական տանիքը իրեն չի փրկում։

Հայաստանի իշխանության նկատմամբ ճնշումն ավելացնելու փորձ է, որը ռուսական տանիքից հրաժարում կամ ռուսական լծակների օգտագործմամբ ճնշման նվազեցում չի ենթադրում: Այս համատեքստում արժե ամենայն լրջությամբ վերաբերվել National Endowment for Democracy-ի աշխատակիցների մի քանի օր առաջ հրապարակված վերլուծությունում առկա հետևյալ մտքին. հեղափոխության ընթացքում ակտիվ միջամտության փորձի դեպքում Ռուսաստանը կառաջացներ Հայաստանի քաղաքացիների զայրույթը, մինչդեռ գոնե արտաքուստ զսպվածություն ցուցաբերելով այն պահպանել է իր դիրքը և կարող է սպասել իր դրածոներին վերադարձնելու հարմար պահի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում