Ռուս երգչուհի Վիկտորյա Ցիգանովան խոսեց Ալլա Պուգաչովայի վերաբերմունքը հանրության հանդեպ, հաղորդում է FAN-ը:
Ցիգանովան հիշեցրեց, որ էստրադայի աստղը իրեն «պլեբեյների թագուհին» է համարում։

– Ալլա Բորիսովնան մի անգամ ասաց, որ ինքը բոլոր պլեբեյների թագուհին է: Եվ հիմա նույնը կրկնում է,- ընդգծել է Ցիգանովան:
Նա ավելացրեց, որ, ըստ երևույթին, երգչուհին այդպես է վերաբերվում հանդիսատեսին և իր աշխատանքին: Միևնույն ժամանակ, Ցիգանովան շեշտեց, որ ինքը Պուգաչովային տաղանդավոր երգչուհի է համարում է և նրան չի փորձում վիրավորել:










































