Հնդկաստանում ընձառյուծը մահճակալին՝ մոր կողքը պառկած 9 ամսական երեխային փախցրեց ու կերավ, գրում է The Daily Mail-ը:
Վաղ առավոտյան կենդանին Հնդկաստանի կենտրոնում գտնվող մի տուն է մտել: Ութ տարեկան ընձառյուծը երեխային երախն առնելով՝ տարել է անկողնուց:

Նշվում է, որ հաջորդ օրը անտառապահները գտել են ընձառյուծին ու երեխայի պատառոտված մարմինը: Պարզվեց՝ այս ընձառյուծը առաջին անգամ չէ, որ հարձակվում է մարդկանց վրա:
Ընտանիքը երեխայի կորստի համար փոխհատուցում է ստացել:








































