«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մինչև հիմա պահում է գոտին, որով իրեն պատժում էր առաջին ուսուցչուհին: 72-ամյա մասնագետը կարծում է, որ հասած հաջողությունների համար պարտական է ուսուցչուհուն՝ Էլիզաբեթ Թոմփսոնին:
Times-ի թղթակցի հետ զրույցում Ֆերգյուսոնը պատմել է, որ աշակերտները հաճախ էին դասերը փոխարինում զվարճանքով, բայց իրենց ուսուցչուհին ջանք չէր խնայում նրանց փողոցից դասարան բերելու համար: Ֆերգյուսոնը մինչև հիմա պահում է գոտին, որով իրեն պատժում էր Թոմփսոնը:
«Գոտին իմ գրասենյակում է: Թոռներս վախենում են գոտուց: 6 հարված այդ գոտիով, և դու մահամերձ ես: Երբ նա մահացավ, ես չկարողացա գնալ հոգեհանգստին, քանի որ «Յունայթեդ»-ը խաղ էր անցկացնում արտասահմանում: Մի քանի ամիս անց ստացա ծանրոց, որի մեջ գոտին էր:
Նրա թոռն այն ինձ էր ուղարկել՝ թողնելով գրություն. «Դու այս գոտու մասին ավելի շատ բան գիտես, քան որևէ այլ մարդ»:
Սերունդ կրթելը պատվաբեր գործ է, հատկապես, եթե այդքան նվիրված ես գործիդ: Նա միշտ զգուշացնում էր. «Եթե վաղը չգաս դպրոց, կրկին կգամ ձեր տուն»:
Նա մեզ խորհուրդ էր տալիս երբեք չհանձնվել, շարժել առաջ: Թոմփսոնն այլ մոլորակից էր»,- նշել է շոտլանդացի մասնագետը:






































