Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Հայաստանում լրատվամիջոցներն ազատ են, բայց ոչ անկախ. բազմաթիվ խնդիրներ կան դեռևս լուծելու

«Աշխարհում մամուլի ազատության ցուցիչով Հայաստանի դիրքերի բարելավումը, առաջընթացը պայմանավորված է նրանով, որ թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները չեն վերահսկում լրատվամիջոցներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցին։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մամուլի ազատության ցուցիչ» ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանը բարելավել է դիրքերը՝ զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը։ 2017-ին Հայաստանը 79-րդ տեղում էր: Իր զբաղեցրած դիրքով մեր երկիրը տարածաշրջանային պետություններից զիջում է միայն 60-րդ տեղում գտնվող Վրաստանին: Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, ապա դրանք գտնվում են 157-րդ և, համապատասխանաբար, 166-րդ հորիզոնականներում: Տարածաշրջանում վատագույն ցուցանիշն արձանագրել է 170-րդ հորիզոնականում գտնվող Իրանը: Մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը 149-րդն է: Վարկանիշային աղյուսակի առաջատար տասնյակն ունի հետևյալ պատկերը՝ Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Դանիա, Շվեյցարիա, Նոր Զելանդիա, Ճամայկա, Բելգիա, Կոստա Ռիկա:

Մամուլի ազատության առումով երկիրը համարվում է լավ վիճակում, եթե հավաքել է 0-15 միավոր: 15,01-25 միավորը համարվում է բավարար, 25,01-35 միավորը՝ խնդրահարույց, 35,01-55 միավորը՝ բարդ, իսկ 55,01-100 միավորը՝ շատ լուրջ: Ըստ զեկույցի՝ Հայաստանն ու Վրաստանը հավաքել են 28,98, Թուրքիան՝ 52,81, Ադրբեջանը՝ 59,13, Իրանը՝ 64,41 միավոր:

Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ այն ազատության աստիճանը, որն ունենք այսօր, որոշ չափով տարերային բնույթ է կրում, քանի որ այն ապահովված չէ անհրաժեշտ օրենսդրությամբ և պետության կողմից իրականացվող քաղաքականությամբ; «Որպեսզի հետագա առաջընթաց լինի, անհրաժեշտ է զբաղվել այդ հարցերով։ Այսինքն՝ բարելավել օրենսդրությունը՝ առաջին հերթին հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող, ապա՝ պետք է հստակ պետական քաղաքականություն ունենալ մամուլի ոլորտում, որը կնպաստի մեզ մոտ որակյալ և անկախ լրատվամիջոցների զարգացմանը, քանի որ, եթե նայում ենք «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության» զեկույցի տեքստային մասը, ապա այնտեղ արձանագրված է, որ Հայաստանում լրատվամիջոցները ազատ են, բայց ոչ անկախ։ Լրատվամիջոցները գտնվում են տարբեր քաղաքական ուժերի լուրջ ազդեցության տակ, և առանց այդ ուժերի հետ համագործակցելու և համապատասխան քաղաքական պատվերն իրականացնելու, շատ լրատվամիջոցներ ուղղակի չեն կարողանալու գոյատևել։ Հետևաբար, այդ ուղղությամբ անհրաժեշտ են քայլեր իրականացնել, որպեսզի լրատվամիջոցները կարողանան մաքսիմալ ապահովել իրենց անկախությունը, եթե անգամ համագործակցության եզրեր կան այս կամ այն քաղաքական շրջանակների հետ։ Պետք է այնպես անել, որ քաղաքական ուժերը չունենան 100 տոկոսանոց վերահսկողություն՝ թելադրելու այդ լրատվամիջոցի բովանդակությունը։ Դրա համար անհրաժեշտ են հստակ մեխանիզմներ, այդ թվում՝ օրենսդրական կարգավորումներ, որպեսզի մենք անցնենք առաջատար երկրների ցանկը»,- ընդգծեց Նավասարդյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը վերջին շրջանում մամուլի դեմ ճնշումների մասին բարձրաձայնողներին հորդորում է կարդալ «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպության զեկույցը։ «Առաջընթացը ակնհայտ էր առանց զեկույցի։ Ես պարզապես այն խմբագիրներին, ովքեր պնդում էին, թե նախորդ ռեժիմի ժամանակ լրատվամիջոցները գործում էին ավելի ազատ, թող առանձնահատուկ կարդան այս զեկույցը։ Միջազգային կազմակերպությունը 19 նիշով բարելավում է արձանագրել, և դա փաստ է։ Ես կուզենայի, որ այս զեկույցը առանձնահատուկ ուշադրությամբ կարդային նաև Հանրապետական կուսակցության գաղափարախոսները՝ հատկապես Արմեն Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանը, Շարմազանովը և այլոք, որոնք, մոռանալով իրենց ռեժիմի ժամանակ «Էլեկտրիկ Երևանի», Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողների ջարդերը, դեռ խոսում են խոսքի ազատության սահմանափակումներից։ Ես կուզենայի, որ այս զեկույցը կարդան նաև երկրորդ նախագահին շրջապատող անձինք և վերհիշեն, թե ինչպես էր Ռոբերտ Քոչարյանը եթերազրկում «Ա1+»-ը և աննախադեպ ճնշումների ենթարկում ԳԱԼԱ հեռուստաընկերությանը։ Այս ամենը հիմա չկա։ Իշխանությունը հռչակել և ձեռնպահ է մնում հեռարձակող լրատվամիջոցների գործունեությանը միջամտելուց։ Տեսնում ենք, թե ինչպիսի բաց գործելաոճ է որդեգրել կառավարությունը, տեսնում ենք, թե ինչպիսի ասուլիսներ է տալիս կառավարության ղեկավարը։ Մի բան, որն աննախադեպ է։ Նախորդ ոչ մի կառավարության ղեկավար նման թափանցիկ գործելաոճ չի ունեցել։ Մենք տեսնում ենք, որ որևէ լուրջ մեխանիզմ լրատվամիջոցների վրա ներազդելու նոր իշխանությունները չեն կիրառում, և դա շատ լավ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Մելիքյանը։

Նրա խոսքերով, սակայն, սա չի նշանակում, որ մամուլի ազատության հետ կապված խնդիրներ այսօր Հայաստանում չկան։ Հայաստանը, 19 նիշով առաջընթաց գրանցելով հանդերձ, շարունակում է մնալ կազմակերպության սահմանած չափանիշներով նարնջագույն գոտում, որը նշանակում է, որ այդ գոտում գտնվող երկրները դեռևս լուծելու խնդիրներ ունեն։ ԽԱՊԿ նախագահի խոսքերով՝ այդ խնդիրներից առաջինը օրենսդրական լուրջ բարեփոխումների անհրաժեշտությունն է։ Առաջնահերթ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը պետք է հիմնավորվի, փոխվի, նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխան օրենք ընդունվի։ Ապա պետք է արդիականացվի «ԶԼՄ-ների մասին» օրենքը և համապատասխանեցվի այսօրվա տեխնոլոգիական, քաղաքական և սոցիալական իրավիճակին։ Մելիքյանի խոսքերով՝ նոր իշխանությունը պետք է նաև ավելի մեծ հանդուրժողականություն ցուցաբերի քննադատական հրապարակումներին և քննադատական խոսքի նկատմամբ առհասարակ, և դրան արձագանքն ավելի գործնական քայլեր պետք է լինեն։ «Կարծում եմ, որ շատ անելիքներ կան նաև ԶԼՄ-ների սեփականության թափանցիկությունն ապահովելու առումով, և ֆինանսավորման աղբյուրները հանրությանը ներկայացնելու առումով։ Անելիքները բազմաթիվ են։ Նոր պայմաններում բարենպաստ իրավիճակ է ստեղծվել էլ ավելի առաջ գնալու, խնդիրները լուծելու և արդեն նարնջագույն գոտուց դեղին գոտի տեղափոխվելու համար։ Դեղին գոտում այն երկրներն են, որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծել ԶԼՄ-ների գործունեության համար»,- եզրափակեց Աշոտ Մելիքյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում