«Ժամանակ» թերթը գրում է. «Ցեմենտի արտադրության համար հումք հանդիսացող կլինկերը հարկումից ազատելու նախաձեռնության հետևում կանգնած է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը: Վերջինս ունի ցեմենտի արտադրություն, սակայն այն մրցունակ չէ, քանի որ չունի կլինկերի արտադրություն, իսկ ցեմենտը արտադրում է ներմուծվող կլինկերի վերամշակման արդյունքում:
Եթե կլինկերի ներմուծումը ազատվի հարկումից, Սեդրակյանը կարող է մյուս արտադրողների հետ հայտնվել հավասար և նույնիսկ ավելի շահավետ վիճակում և իշխանության աջակցությամբ նրանց դուրս մղել շուկայից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: