Friday, 03 07 2026
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ

Ի՞նչ հանձնարարություն է տվել Նաիրի Հունանյանը Հայկ Բաբուխանյանին հոկտեմբերի 27-ին

«Չե՞ք կարծում, որ Հոկտեմբերի 27-ի գործով ևս պետք է հանձնաժողով ստեղծվի»,- օրերս Ազգային ժողովում մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ նախկին զինդատախազին նման հարցադրում արեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ նկատելով, որ ինքն այդ գործով տուժող է եղել:

«Դե, ստեղծի, ո՞վ ա ձեռդ բռնել, ազնիվ ցուցմունք տուր, կարող ա բացահայտվի»,- երեկ Բաբուխանյանի առաջարկին այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նկատենք, որ Հայկ Բաբուխանյանը Հոկտեմբերի 27-ի գործով նաև որպես կասկածյալ է անցել, և նրա ցուցմունքներից բավական ուշագրավ պատկեր է ստեղծվում:

Ըստ քրեական գործի՝ Բաբուխանյանը նախապես տեղյակ է եղել Նաիրի Հունանյանի կողմից նախապատրաստվելիք ահաբեկչությանը: Գործի նախաքննության ժամանակ նման բովանդակությամբ հարց Բաբուխանյանին տվել է նաև քննիչը:

«Ըստ քր. գործում եղած տվյալների՝ Դուք տեղյակ եք եղել 27.10.99 թ.-ին կատարվելիք դեպքերի մասին և մինչ վերը նշված դեպքերը հավանություն եք տվել Ն. Հունանյանին, ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ»,- հարցրել է քննիչը, ինչին տրվել է հետևյալ պատասխանը: «Այդ տվյալները զրպարտություն են, սուտ: Ես կատարվածի մասին որևէ տեղեկություն չեմ ունեցել»:

Բացի այդ, կարդալով Բաբուխանյանի ցուցմունքները՝ պարզ է դառնում նաև, որ հենց նրա հետ է ԱԺ դահլիճ մտնելուց և կրակոցներից հետո կապվում Նաիրի Հունանյանը: «Նաիրին ինձ դիմեց, ասելով՝ Հայկ, դու ինձ ճանաչում ես, և ասաց, որ ինչ որ արել է, արել է ազգի համար, և ասաց, որ ես պատգամավոր Արմենի հետ գնամ՝ դրսում ասեմ, որ գրոհ չանեն, հակառակ դեպքում դահլիճում շատ զոհեր կլինեն: Ես առաջարկեցի վիրավորներին տեղափոխել և դուրս եկա, որի ժամանակ նկատեցի սպանված ընկած վիճակում Ռ. Միրոյանին, իսկ հետագայում նաև Լ. Պետրոսյանին»:

Բացի այդ, Հունանյանը հենց Բաբուխանյանին է հանձնարարություններ տվել զանգահարել Արտաշես Գեղամյանին, Հրանտ Խաչատրյանին, Սամվել Բաբայանին և այլոց: «Նա պահանջում էր, որ ես զանգեմ Ա. Գեղամյանին, Հ. Խաչատրյանին, Ա. Հարությունյանին, ցանկանում էր խոսել Տ. Նաղդալյանի և ուրիշների հետ, բոլորին չեմ հիշում: Ես փորձեցի զանգել Ա. Գեղամյանին, սակայն այդ ընթացքում ինձ զանգեցին Հ. Խաչատրյանը և Ա. Գեղամյանը, որոնք շատ էին անհանգստացած կատարվածով, և հարցնում էին՝ ինձ վրա կրակե՞լ են, վիրավո՞ր եմ, ի՞նչ է կատարվում: Ես ասել եմ, որ վիրավոր չեմ, և որ ահաբեկիչներից ճանաչել եմ Ն. Հունանյանին: Այլևս ոչ մեկին չեն զանգել»:

Բաբուխանյանի ցուցմունքներից այնուհետև պարզ է դառնում, որ Հունանյանը իրեն բազմաթիվ այլ հանձնարարություններ ու առաջադրանքներ է տվել, նրա հեռախոսով խոսել է տարբեր անձանց ու պատգամավորների հետ: Այլ կերպ ասած՝ Բաբուխանյանը Հունանյանի միակ վստահելի մարդն է եղել ԱԺ-ում:

Նա Հունանյանին ճանաչել է դեռևս շարժման տարիներից՝ 1989-90 թվականներին, ապա բազմիցս ԱԺ շենքում հանդիպել է Հունանյանին, բարևել, հարցրել նրա որպիսությունը:

Այս ամենից կարելի է ենթադրել, որ Բաբուխանյանը Հոկտեմբերի 27-ի գործով հանձնաժողով ստեղծելու առաջարկը արել է՝ օգտվելով այն հանգամանքից, որ դա երբեք իրականություն չի դառնա: Հակառակ դեպքում գուցե բազմաթիվ ուշագրավ մանրամասներ բացահայտվեն, որոնք կարող են վերջ դնել Բաբուխանյանի պատգամավորական կարիերային:

«Ես չեմ կարող ասել, թե առաջինը դահլիճ ով ներխուժեց և ով կրակեց Վ. Սարգսյանի վրա, չեմ տեսել նաև, թե վերոհիշյալ անձանց ով է սպանել: Ես այժմ հոգնած և լարված վիճակում եմ և առաջարկում եմ հետաձգել հարցաքննությունս»,- ասել էր նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում