Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

«Ռազմադաշտային հրամանատարների խորհուրդն օր օրի ավելի ցինիկ, սադրիչ հայտարարություններով է հանդես գալիս»

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Արցախյան ազատամարտի մասնակից, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի մասին՝ ասաց, որ խորհրդի անդամների հետ մի քանի անգամ հանդիպումներ են կազմակերպել և փորձել հասկանալ` ինչ են ուզում, ինչ խնդիրներ են բարձրաձայնել: «Նրանք սկզբում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված հարցեր էին բարձրաձայնում, սակայն հետո պարզվեց, որ այդ ազատամարտիկները այլ խնդիրներ ունեն, ավելի շատ դրդում են քաղաքական նկրտումները, իշխանափոխության, անվստահության հարց սկսեցին բարձրացնել: Ցավալին այն է, որ տարաձայնություններ սկսեցին առաջանալ և մեկը մյուսին պիտակավորել, ավելի վուլգար, գռեհիկ կեցվածք դրսևորել, որոշ խմբավորումներ, մասնավորապես Սուրեն Սարգսյանը, սկսեց հայտարարություններ անել»,- նշեց բանախոսը:

Անդրադառնալով Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանին՝ նա ասաց, որ այդ մարդը չի կռվել, թե ինչո՞ւ են նրան ներկայացնում որպես ազատամարտիկ՝ ինքը չի հասկանում:

Նրա հավաստմամբ` խորհրդի շարքերում կան և կռված տղաներ, սակայն նրանց հետևում կան հրահրողներ, նենգարկողներ, որոնք օգտվելով այս մարդկանց ոչ մասնագիտական կարողություններից` դրդում են գործողությունների, որը պետք է բերի երկրի ապակայունացմանը: «Օր օրի ավելի ցինիկ, սադրիչ հայտարարություններով են հանդես գալիս, և այն ուղղված է առաջին դեմքի մակարդակով մարդկանց, իրավապահ մարմիններին: Հայտարարություններ են անում` առանց հաշվի առնելու, թե ինչպես են պետությունները կործանվում, վայրիվերումներ տեղի ունենում, զոհեր լինում»,- ասաց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ:

Վարդան Ավետիսյանն ասաց, որ ինքը հանդիպել է դաշտային հրամանատարներին, զրուցել նրանց հետ և եկել են այն եզրակացության, որ պետք է համատեղ ուժերով պայքարել այն մարդկանց դեմ, ովքեր պատերազմում չեն եղել. «Զարմանալին այն է, որ այդ մարդկանց հավատացողներ կան, մենք պետք է սթափության կոչ հնչեցնենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում