Ռուս պարւհի Անաստասիա Վոլոչկովան բարկացրել է համացանցի օգտատերերին Ալլա Պուգաչովայի համերգի ընթացքում իր պահվածքով։ Պուգաչովան մեծ մենահամերգ է տվել իր 70-ամյակի կապակցությամբ։
Այն պահին, երբ Պուգաչովան կատարել է «Ցուցադրական երջանկություն» երգը, Վոլոչկովան բեմ է բարձրացել։ Պուգաչովան նրան ներկայացրել է որպես Instagram-ի աստղ, իսկ նախկին պարուհին շպագատ է նստել։ Հետո մի քանի շարժում է արել և նորից շպագատ նստել։
Պուգաչովայի երկրպագուներից շատերը դժգոհություն են հայտնել Վոլոչկովայի պահվածքից՝ համարելով այն ծիծաղելի և անհեթեթ։