Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի գահական ելույթը կարող է հետաձգվել մինչև տարեվերջ, քանի որ երկրի վարչապետ Թերեզա Մեյի՝ Brexit-ի վերաբերյալ գործարքը արգելափակվել է խորհրդարանում՝ գրում է բրիտանական The Guardian թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները:
Սպասվում էր, որ թագուհին ելույթ կունենա այս շաբաթ խորհրդարանական նստաշրջանի բացմանը․ սովորաբար դա տեղի է ունենում յուրաքանչյուր տարի մայիսին կամ հունիսին։ Գահական ելույթը պաշտոնապես չի հետաձգվել, դրա մասին տեղեկություն չի եղել՝ մեկնաբանում է լրատվամիջոցը։
Հետաձգման պատճառներից մեկն այն է, որ Թերեզա Մեյը կարող է խորհրադարանում չստանալ ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ իր տարբերակին աջակցող անհրաժեշտ քանակի ձայները։