Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը անդրադարձավ համահարթ եկամտային հարկի սահմանմանը. «Միայն այդ գործիքը կարող է բավարար չլինել ստվերը դուրս բերելու համար, և ըստ իս՝ անհրաժեշտ են այլ գործիքներ»:
Պատգամավորի կարծիքով՝ այդ գործիքներից մեկը կարող է լինել նվազագույն աշխատավարձի բարձրացումը և սահմանումը 55-ից առնվազն 60 հազար դրամ. «Սրանով կհաղթահարվի այն արատավոր երևույթը, որ կոչվում է աշխատող մարդու աղքատություն»:
Մանրամասները՝ տեսանյութում: