Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը ողջունեց մաքսատունը Գյումրի տեղափոխելու վարչապետի որոշումը, այնուհետև հնչեցրեց իր հարցը. ««Գազպրոմ Արմենիան» պատրաստվում է շուրջ 3000 աշխատակցի կրճատել, մասնավորապես Շիրակի մարզում աշխատակիցների թիվը կազմում է 450: Ինչպիսի՞ մեխանիզմներ են մշակվում այս մեծածավալ գործընթացը կանխելու համար»:
Պատգամավորի խոսքով՝ քանի որ գազի գինը սպառողների համար չի թանկացվում, «Գազպրոմ Արմենիան» այս ճանապարհով է գնում:
Մանրամասները՝ տեսանյութում: