Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ կհրամայի սառեցնել շվեյցարական բանկերում ցանկացած միջոցներ, որոնք կապված կլինեն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է կառավարության մամլո քարտուղար Անդրե Սիմոնացցին:
Միևնույն ժամանակ Ուկրաինայի արտաքին պարտքը 2013 թ. վերջին դրությամբ հասել է 140 միլիարդ դոլարի կամ ՀՆԱ-ի 80%:









































