Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Ֆրանսիայի դեսպանության պատվիրակությանը

Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ապրիլի 17-ին ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեին, Տարածաշրջանային տնտեսական ծառայության ֆինանսական խորհրդական Անսելմ Էմբերին, տնտեսական կցորդ Յուլիա Սոթիեին, տեխնիկական համագործակցության կցորդ Առնո Շաֆանժին: Ինչպես հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Անսելմ Էմբերը և Յուլիա Սոթիեն Հայաստան այցի շրջանակներում իրականացնելու են տնտեսական առաքելություն:

Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ իր ցավակցությունը հայտնեց հյուրերին, ֆրանսիացի ժողովրդին ու ֆրանսիական կառավարությանը ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ և հույս հայտնեց, որ տաճարը կվերագտնի իր նախկին տեսքը:

Անդրադառնալով հանդիպման հիմնական նպատակներին՝ Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչները նշեցին, որ անում են հնարավորինը Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ամուր հարաբերություններում տնտեսական բաղադրիչի զարգացման, Հայաստանում Ֆրանսիայից ներդրումներ խրախուսելու, երկրի բիզնես գրավչությունը ներկայացնելու ուղղությամբ և լիովին աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխության կայացման ընթացքին: Այս առումով ներկաները կարևորեցին հայկական սփյուռքի ներգրավվածությունն ու դերակատարությունը:

Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ Ֆրանսիայում հայերի ներկայությունը երկար պատմություն ունի, և այսօր առկա է հզոր համայնք: Սակայն ոչ միայն Ֆրանսիայում, այլևս ամբողջ աշխարհում հայկական սփյուռքը մեծ ներուժ ունի, և այժմ հայրենի կառավարության կողմից սփյուռքի հետ տարվող քաղաքականությունը հիմնարար փոփոխությունների է ենթարկվում: Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը կարևորեց համահայկական բիզնես ցանցի ստեղծումը, ներդրումների, զարգացման ծրագրերի հանդեպ պրոֆեսիոնալ մոտեցումը, սփյուռքի հետ էմոցիոնալ և ռացիոնալ դաշտերում հարաբերությունների առողջացումը, որը կբերի կայուն, բոլոր կողմերի համար փոխադարձաբար ընդունելի, արդյունավետ վիճակի:

Հանդիպման ընթացքում խոսվեց սփյուռքի պարտատոմսերի թողարկման գաղափարի, Հայաստանում ներդրումային դաշտը բարելավելու, սփյուռքի նյութական ներուժի կողքին մարդկային ռեսուսի ներգրավման, Հայաստանում գործող հիմնադրամների մասին: Ըստ Տեր Գրիգորյանի՝ այսօր այս իմաստով առկա է եզակի հնարավորություն և՛ Հայաստանի, և՛ սփյուռքի համար: Վերջինս դիտարկվում է որպես համաշխարհային ցանց, որտեղ ներառված են սփյուռքի բոլոր օղակները:

Տնտեսական կցորդ Յուլիա Սոթիեին ընդգծեց, որ ֆրանսիական կառավարության ջանքերով մոտ ապագայում Փարիզի և Երևանի երիտասարդները հնարավորություն կունենան համագործակցել IT ոլորտում, մասնագիտական հանրույթների միջև ստեղծել կապեր, աշխատել միասին: Սակայն Սոթիեն նկատեց նաև՝ առկա է տեղեկատվության պակաս ներդրողների համար, և պետք է հաջողակ պատմությունները դառնան նաև խթանող գործոն:

Անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարության վերակազմավորմանը, նշվեց, որ վարչապետի աշխատակազմում գործելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որն ավելի շատ համակարգման գործառույթ է ունենալու մյուս 12 նախարարությունների՝ սփյուռքի գծով աշխատանքներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում