Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատայի` Իսպանիայի մայրաքաղաքից հեռանալու հավանականությունն օրեցօր աճում է: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է Լոնդոնի «Արսենալ»-ը:
Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, իսպանացի ֆուտբոլիստն արդեն անձնական պայմանագիր է ստորագրել «զինագործներ»-ի հետ, ինչի արդյունքում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Անգլիա: Համաձայնագրի մանրամասների մասին չի հաղորդվում:
Ընդգծենք, որ «Արսենալ»-ը փորձում էր Մորատայի տրանսֆերը ձեռք բերել դեռևս ձմռանը, սակայն «Արքայական ակումբ»-ը կտրականապես հրաժարվեց բաց թողնել իր ֆուտբոլիստին:









































