Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հուսով է, որ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան կհասցնի վերականգնվել վնասվածքից և մասնակցել 2014թ. աշխարհի առաջնությանը:
«Խեդիրան ինձ վստահություն է ներշնչում, երբ զրուցում եմ նրա հետ: Հուսով եմ, որ նա ձեռք կբերի ֆիզիկական լավ մարզավիճակ և կկարողանամ տեսնել Սամիին «Մունդիալ-2014»-ում: Նրա ծունկը կայուն վիճակում է և անհարմարություններ չի առաջացնում:
Անխոս, մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տոնենք աշխարհի առաջնությունում»,- Լյովի խոսքերը մեջբերում են իսպանական ԶԼՄ-ները:








































