Wednesday, 24 06 2026
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»

Խնդիր է դրված Երևանից դեպի Վրաստան, դեպի Իրան ունենալ բարձր որակի ճանապարհ. Հակոբ Արշակյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ընթացիկ տարում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերը: Նա նշեց, որ աննախադեպ քանակով ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվելու՝ ավելի քան 300 կմ:

«Խնդիր է դրված Երևանից դեպի Վրաստան, դեպի Իրան ունենալ բարձր որակի ճանապարհ: Շեշտը դնելու ենք Հայաստանը տարանցիկ գոտի դարձնելու վրա»,- ասաց նախարարը:

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի ծրագրով «Տրանշ-3»-ում ներկայում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախարարը Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության ավարտի հստակ ժամկետներ չնշեց:

Ընթացիկ տարում զգալի աշխատանքներ են նախատեսված Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի ուղղությամբ, սակայն նախկինում եղած որոշ խնդիրների պատճառով չեն կարողանալու այդ նախագիծը ժամանակին ավարտել: Ներկայում շինարարություն իրականացնող ընկերության հետ քննարկումների մեջ են՝ կապված վերջնաժամկետի հետ։

«Ունենք մեծ նախագիծ՝ Սիսիան-Քաջարան հատվածում։ Թունելի և երեք կամրջի շինարարությամբ մենք 2 ժամով կրճատում ենք երթևեկության տևողությունը։ Սա կարևոր նախագիծ է»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Խոսելով ճանապարհաշինական աշխատանքների որակի մասին՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ ճանապարհաշինական ծրագրեր իրականացնող բոլոր ընկերությունների հետ հանդիպումներ են ունեցել:

«Մի բան հստակ է՝ թույլ չենք տալու, որ հարկատուների հաշվին արվող շինարարությունն անորակ լինի, այլապես չեն վճարվի, անհրաժեշտության դեպքում էլ կենթարկվեն նաև պատասխնատվության՝ անկախ նրանից, թե ում են պատկանում»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում