Լուրեր
Արդյունավետության տեսանկյունից այս քննարկումները ցածրորակ են. Արտակ Մանուկյան
  • 15:39
  • 2019-04-17
  • Դիտումներ՝ *

«Կարծում եմ՝ տնտեսությունում տեղի է ունենում խաղի կանոնների և օրենքի գերակայության պահպանում, դրանից բխող բոլոր այն անարդյունավետությունները, որոնք նախկինում եղել են կամ որոշակի արտոնությունները, որոնք սահմանափակել են մրցակցությունը, այս ոլորտներում մրցակցայնության տարրեր դնելով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների այն քննադատությանը, որ բազմաթիվ ռեֆորմներ, որ պետք է արվեն, ուշանում են։

Արտակ Մանուկյանը անդրադարձավ Կառավարության կառուցվածքի փոփոխությանը։ Նա նշեց, որ այս փոփոխություններով փորձ է արվելու ապահովել կառավարության արդյունավետությունը։ «Այս քննարկումները մի փոքր իրենց արդյունավետության տեսանկյունից, կարծում եմ ցածր են»,-հավելեց պատգամավորը։

  • Դիտումներ՝ *