Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ շարունակում է քննարկվել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հայտարարեց. «Ես կիսում եմ իմ թե՛ թիմակիցների և թե՛ ընդդիմադիր գործընկերների այն մտահոգությունը, որ հարցերին պատասխանելիս նախարարը հաճախ ասում էր՝ դե, որ կառավարությունը որոշել է այսպես, սա լավագույն տարբերակն է։ Եվ հետևաբար ինձ համար ևս այս պատասխանը և այս ոճը, չմտնելով բովանդակային քննարկման մեջ, որոշակի մտահոգությունների առիթ տալիս է»։
Նրա խոսքով՝ կառավարությունը 8 ամիս շարունակ աշխատել է այս փաստաթղթի վրա. «Ցավում եմ, որ այսօր այդ բովանդակային քննարկումը չեղավ, որովհետև եթե այն լիներ, ձեր մտահոգությունների ահռելի մասը կփարատվեր»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































