Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ շարունակում է քննարկվել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ելույթին, ասաց. «Այս համոզմունքով առաջնորդվելու դեպքում մենք պետք է ունենանք մեկ նախարարություն և մի շարք փոխնախարարներ»:
Նրա խոսքով՝ նախագիծն այս տեսքով ընդունելը հակասում է Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված՝ Հայաստանի Հանրապետության՝ սոցիալական պետություն լինելու սկզբունքներին:
Պատգամավորն ասաց՝ նախարարությունների օպտիմալացումը նշանակում է ոչ թե վիրահատական միջամտություններ, այլ ավելի մեծ արդյունքի գրանցում, և հայտնի չէ՝ դա ինչպես է տեղի ունենալու. «Եթե սուպերգերատեսչություններում նշանակվեն մարդիկ, ովքեր մինչ օրս լիարժեքորեն չեն կարողանում խնդիրներին լուծում տալ»:
Մանրամասները՝ տեսանյութում: