Գերմանիայում դատարանն արդարացրել է երկրի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆին, որը մեղադրվում էր 2003-2010 թթ. Ներքին Սաքսոնիայում վարչապետ եղած ժամանակ ծառայողական դիրքն անձնական նպատակներով օգտագործելու մեջ, հաղորդում է ITAR-TASS-ը:
Ավելի վաղ դատախազությունն օրենքի խախտում էր դիտարկել այն, որ 2008 թ. գործարար, կինոպրոդյուսեր Դավիթ Գրենեվոլդը մյունխենյան հյուրանոցում 510 եվրո է վճարել Վուլֆի և նրա նախկին կնոջ համար:
Վուլֆն իր համաձայնությունն է տվել, սակայն մեղադրող կողմի կարծիքով` նման քայլը միտումնավոր է եղել, քանի որ որոշ ժամանկ անց պետական ծառայողն աջակցել է Գրենեվոլդի նախագծերից մեկը:









































