Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ուկրաինային կայունացման գործում: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ը:
«ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային, եթե խոսքը իրավունքների և ազատության պաշտպանության մասին է»,- հայտարարել է կանցլերը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների առաջ:
Միևնույն ժամանակ Մերկելը համոզմունք է հայտնել, որ Առաջին աշխարահամարտից 100, Երկրորդ աշխարհամարտից 75 տարի հետո Եվրոպայում նոր պատերազմ անհնար է այլևս պատկերացնել:
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսն իր հերթին դատապարտել է Ղրիմում խորհրդարանի և կառավարության շենքերի գրավումը և դա որակել է որպես սադրող գործողություն:








































