Աշխարհում յոգայի ամենատարեց ուսուցիչը՝ Թաո Փորշոն-Լինչը, 100 տարեկան է։ Չնայած պատկառելի տարիքին՝ նս շարունակում է ակտիվ կենսակերպ վարել և շաբաթը մի քանի անգամ յոգայի հիմունքներ է դասավանդում Նյու Յորքում։ Բացի այդ, նա կանոնավոր կերպով պարերի դասընթացների է հաճախում, գրում է Daily Mail-ը։
Յոգայով Թաոն զբաղվել է 7 տարեկանից։ Հնդկաստանում ծնված Թաոյին յոգա են սովորեցրել հայտնի մարդիկ, ներառյալ՝ բժիշկ և գրող Դիպակ Չոպրան։

Նա երկու գիրք է հեղինակել, իսկ մի քանի տարի առաջ մասնակցել է America’s Got Talent շոուին։ Այս տարի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Թաոյին պարգևատրել է Պադմա Շրիի պետական շքանշանով նշանակալի ձեռքբերումների համար։
Նշենք, որ օգոստոսի 13-ին կլրանա նրա 101-ամյակը, սակայն կինը լի է եռանդով։ Անգամ կոնքազդրային հոդը չորս անգամ փոխելը չի ստիպել նրան հրաժարվել յոգայից եւ պարերից։








































