Tuesday, 30 06 2026
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով

Վեճով տարված՝ Մխիթար Հայրապետյանը մոռացել էր իր հրավերով ԱԺ-ում կազմակերպված նկարչուհու ցուցահանդեսը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ դահլիճում «Իմ քայլի» և ԼՀԿ-ի միջև «ռազբորկան», մեր տեղեկություններով, շարունակվել է Էդմոն Մարուքյանի աշխատասենյակում: Մխիթար Հայրապետյանն այնտեղ է գնացել հաշիվ մաքրելու և պատասխան պահանջելու Մարուքյանից՝ իրեն ուղղված «դու ո՞վ ես» արտահայտության համար:

Մեզ չհաջողվեց մանրամասներ իմանալ, սակայն Մարուքյանն ասաց․ «Չհասկացվածության պահ էր, եկել էր պարզաբանեինք»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում գարնանային սրացումներ էին, իշխանության և ընդդիմության միջև փոխհրաձգությունն այնքան թեժացավ, որ սկսեցին բացահայտ սպառնալ իրար։ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ եթե ընդդիմությունը չփոխի իր ոճը, ապա կփոխեն իրենք․ «Եվ ես չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին, իսկ «դուխի» հետ կապված՝ առնվազն այս հատվածը պրակտիկորեն ապացուցել է, որ ունի»:

Ի դեպ, նա վեճով այնքան էր տարվել, որ անտեսեց իր հրավերով ԱԺ-ում կազմակերպված նկարչուհի Նարգիզ Փաշոյանի ցուցահանդեսը: Որևէ պատգամավոր չեկավ ցուցահանդեսին, միայն Նարինե Թուխիկյանը պատահաբար հայտնվեց, և նկարչուհին նրան խնդրեց հայտարարել ցուցահանդեսի բացումը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում