Google ընկերությունը ներկայացրել է կրթական առցանց հարթակ՝ Oppia անվանումով: Այս մասին հաղորդագրությունը հայտնվել է Google-ի պաշտոնական բլոգերից մեկում:
Նախագիծը թույլ է տալիս ցանկացած օգտատիրոջ ինտերակտիվ տվյալների բլոկների միջոցով հմտություններ ձեռք բերել կամ նոր տեղեկություններ ստանալ:
Յուրաքանչյուր բլոկ կազմված է մի շարք հարցերից, որոնց պատասխանելով մարդն աստիճանաբար յուրացնում է բլոկի պարունակությունը:
Եթե հանձնարարությունները կատարվում են սխալ, ապա մարդը վերադարձվում է մեկ քայլ հետ, որտեղ նրան բացատրվում է, թե ինչ սխալ է թույլ տվել:










































