Հայտնի գերմանացի կոմիկ Յան Բյոմերմանը տանուլ է տվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեմ դատական գործը, հաղորդում է dpa գործակալությունը:
«Բեռլինի վարչական դատարանը մերժել է կոմիկի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նկատմամբ դատական որոշում կայացնելու փորձը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրված իր երգիծական պոեմի քննադատության համար»,- ասվում է հաղորդագրությունում:
38-ամյա հեռուստահաղորդավարը պահանջել է կանցլերի կողմից իր երգիծական պոեմը «վիրավորական» և «կանխամտածված վիրավորական» որակումների կրկնության արգելք սահմանել, որոնք նա արել է 3 տարի առաջ:
Մերկելը բազմիցս ասել է, որ իր հուզական հայտարարությունը սխալ է համարում:
Երկու ժամ տևած լսումների ընթացքում Բյոմերման փաստաբանը նշել է, որ Մերկելի արտահայտությունը դեռ հասանելի է համացանցում: Կանցլերի փաստաբանները պնդել են, որ պետության ղեկավարը ոչ մի անգամ չի կրկնել իր խոսքերը:
Ոչ Մերկելը, ոչ Բյոմերմանը դատարանում ներկա չեն եղել:
Բյոմերմանն իր բանաստեղծությունը կարդացել է 2016 թ.-ի մարտի վերջին, ZDF հեռուստաալիքի ծրագրում՝ դիվանագիտական սկանդալ հրահրելով Գերմանիայի և Թուրքիայի միջև: Թուրքական կառավարությունը պահանջել է հեռուստահաղորդավարին դատական պատասխանատվության ենթարկել՝ պետության ղեկավարին վիրավորելու համար: