Շանհայի ավտոսրահում անգլիական Aston Martin ընկերությունը ներկայացրել է սեփական արտադրութան իր առաջին՝ Rapide E էլեկտրական ավտոմեքենան։
Այս մասին տեղեկացնում է The Verge-ը։
Rapide E-ն հագեցած կլինի ժամում 65 ամպեր հզորությամբ մարտկոցով: Ենթադրվում է, որ այն ավտոմեքենայի համար ապահովելու է 320 կմ ընթացք մեկ լիցքավորմամբ: Առավելագույն արագությունը կլինի 250 կմ/ժ, իսկ արագությունը մինչև 100 կմ/ժ 4 վայրկյանում:

Հատուկ արագ էլեկտրոնային լիցքավորումը թույլ կտա 40 րոպեի ընթացքում լիցքավորել մարտկոցը:

Ընկերությունը արտադրելու է այս մոդելի ընդամենը 155 ավտոմեքենա: Նոր արտադրանքի գնի և այլ բնութագրերի մասին դեռևս չի հաղորդվում։










































