ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վերմոնթ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը կողմնակիցների քանակությամբ ամենաազդեցիկ թեկնածուներն են և միաժամանակ առաջատար են դարձել նախընտրական շրջանում հավաքագրված գումարով։ Այդ մասին գրում է The New York Times-ը։
Թրամփի նախընտրական շտաբը տեղեկացրել է 30 մլն դոլարի ներդրումների մասին, իսկ Սանդերսը հավաքել է մոտ 18 մլն։
ԱՄՆ նախագահի այլ թեկնածուների թվում զգալի միջոցներ հավաքագրածներից է Կալիֆորնիայից սենատոր Կամալա հարիսը (12 մլն) և Բեթո Օ Ռուրկը (ավելի քան 9 մլն)։