Այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը անդրադարձավ ցեմենտի խնդրին. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ երեկ իմ աշխատասենյակում հանդիպում ենք ունեցել ցեմենտ արտադրող 3 գործարաններից 2-ի սեփականատերերի հետ, և լսել ենք նրանց մտահոգությունները»:
Նրա խոսքով՝ ինքը զանգահարել է նաև «Արարատցեմենտ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանին, սակայն նրա հետ չի կարողացել կապ հաստատել. «Եվ հիմա էլ ուզում եմ հանդիպել նրա հետ: Այստեղ որևէ շահադիտական ցանկություն չկա, մեր միակ ցանկությունն է հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն ցեմենտ արտադրողները»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































