Wednesday, 01 07 2026
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Անարդարության խնդիրը ֆունդամենտալ լուծում է ստանալու․ Անդրանիկ Քոչարյան
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից

Ծառուկյանը չի նահանջում. ուր կհասնի Փաշինյանը

Տրանսգենդերային աղմուկով ծագած «Իմ քայլը»-ԲՀԿ բանավեճը, քաղաքական սադրանքի համար փոխադարձ մեղադրանքը նկատելիորեն տեղափոխվել է տնտեսական դաշտ: Դեռ օրեր առաջ ՊԵԿ-ը քննչական գործողություն սկսեց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում», հետո հարցը տեղափոխվեց ցեմենտի ոլորտ, որտեղ սրվեց իրավիճակը Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտ գործարանում և արդեն երկու օր է աշխատանքից ազատման վտանգի առաջ կանգնած մոտ 1000 աշխատակից բողոքի ակցիա է անում և պահանջում Ծառուկյանին: Հատկանշական է, որ ԲՀԿ նախագահը դեռևս խուսափում է պատասխանատվության գնալ և հանդիպել բողոքողների հետ:

Փոխարենը Գագիկ Ծառուկյանն այսօր մի շարք հայտարարություններ է արել, որով դժգոհել է տնտեսական քաղաքականությունից, թե ցեմենտի շուկայի շուրջ որոշումների առումով, թե ընդհանրապես, ասելով, որ հեղափոխությունից հետո շատերն էին պատրաստ վերադառնալ, բայց կանգ են առել ներգաղթ չկա, որովհետև չկա տնտեսական զարգացում: Ո՞րը կլինի կառավարություն-ԲՀԿ դիմակայության հաջորդ փուլը, տնտեսական այս փուլից կամ աստիճանից հետո: Արդյո՞ք բանը կհասնի սեփականության վերաբաշխման փուլի, թե՞ հասել, կամ հասնում է արդեն: Թեև հնարավոր է, որ խոսքը ոչ թե վերաբաշխման մասին է, այլ տնտեսության մեջ կառուցվածքի փոփոխության, որն ըստ այդմ կարող է բերել դերակատարության փոփոխության:

Իսկ ԲՀԿ դեպքում այդ հանգամանքը ունի առանձնահատուկ նշանակություն, որովհետև կուսակցությունը թավշյա հեղափոխությունից հետո այսպես ասած առաջատար շարքի քաղաքական միավորներից գործնականում միակն է, որի բազան հենց տնտեսական դերակատարումն էր, կապիտալը, ավելի կոնկրետ՝ մեկ մարդու ֆինանսատնտեսական կարողությունը, իհերկ նաև որոշակիորեն խարիզման:

Եթե տնտեսության դերակատարների, տեսակարար կշռի վերախմբավորում կամ շարժ է տեղի ունենում, այսինքն՝ սեփականությունը որպես այդպիսին, նոմինալ առումով չի վերաբաշխում և մնում է նույնը, բայց փոխվում է տնտեսական զարգացումներում դրա դերի, նշանակության տիրույթը, ապա դա էապես կարող է ազդել ԲՀԿ քաղաքական կարողությունների վրա, որոնք առանց այդ էլ թավշյա հեղափոխությունից հետո ունեցել են շոշափելի, ահռելի նվազում:

Ուժը, որ 2017-ի ապրիլին մոտ է եղել 40 տոկոսի, 2018-ի դեկտեմբերին հավաքել է մոտ 8 տոկոս: Թեև ԲՀԿ-ն պահպանել է երկրորդ տեղը, սակայն դինամիկայի առումով երկրորդն ակնհայտորեն «Լուսավոր Հայաստանն» է, որովհետև թավշյա հեղափոխությունից հետո այդ ուժը արձանագրել է քաղաքական դիրքավորման շոշափելի աճ՝ հավաքած տոկոսների տեսքով: Թերևս այստեղ է ներկայիս գործընթացի շարժառիթային հիմքը և Բարգավաճ Հայաստանը փորձում է քաղել առավելագույնը, քանի դեռ առկա է տնտեսական գործընթացներում կուսակցության առաջնորդի շոշափելի դերակատարումը՝ որպես խոշոր գործատու, որի խնդիրները կարող են խնդիր դառնալ նաև մի քանի հազար աշխատողի, կամ մի քանի տասնյակ հազար մարդու՝ նաև ընտանիքի անդամների համար:

Մյուս կողմից, վարչապետ Փաշինյանը հազիվ թե հաշվարկած չլինի այդ ամենը՝ որպես ռիսկեր, և ըստ այդմ տնտեսական կառուցվածքի և հարաբերակցության փոփոխությանն ուղղված համակարգային քայլերը չունեն այլընտրանք, թե տնտեսական, ու թերևս նաև քաղաքական իմաստով, որովհետև Հայաստանում քաղաքական արդիականացման որևէ հեռանկարի մասին խոսել հնարավոր չի լինի, եթե խոշոր գործատուները նաև քաղաքական անմիջական դերակատարներ են, ընդ որում նախկին համակարգի հետ բազմաթիվ թելային աղերսներ ունեցող անկախ՝ անուն ազգանուններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում