Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և սիրիական Արաբական կարմիր կիսամահիկի աշխատակիցներին հաջողվել է հումանիտար օգնություն հասցնել Դամասկոսի մոտակայքում բնակվող 4000 ընտանիքիների համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Չորեքշաբթի 19 բեռնատարից բաղկացած ավտոշարասյունը այս ամսվա ընթացքում առաջին անգամ կարողացել է մուտք գործել Դամասկոսի ծայրամասային Բարզու շրջան՝ բերելով մթերք, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ:
Քաղաքում օգնության բաժանումը կսկսվի այսօր:










































