Գերմանիայի արևմուտքում ոստիկանները հայտնաբերել են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակներ զենքի անօրինական պահեստ: Այս մասին գրում է Rhein-Neckar-Zeitung թերթը՝ հղում անելով Գերմանիայի իշխանություններին: Հայտնագործությունն արվել էր դեռևս փետրվարի 18-ին, սակայն քննիչներն այդ մասին հայտնել են միայն հիմա:
Ռեյնլանդ-Պֆալց դաշնային հողի Բելհայմ կոմունայում հայտնաբերվել են ընդհանուր առմամբ մոտ 200 կգ հրետանային և զենիթային արկեր, ինչպես նաև երկու ատրճանակ: Դրանք պահվել են մասնավոր ավտոտնակի նկուղում:
Իշխանությունների տվյալներով ՝զենքի պահեստը պատկանել է 51-ամյա տեղացուն:
Ոստիկանությունը նրա հետքի վրա էր դուրս եկել այն բանից հետո, երբ 2013-ի դեկտեմբերին մաքսային ծառայողները նրան բերման էին ենթարկել Ֆրանկֆուրտի օդանավակայանում երկու նռնակով, որոնք նա պատվիրել էր ԱՄՆ-ում: Տղամարդուն սկզբում կալանքի տակ էին վերցրել, հետո ազատ արձակել: Ներկայումս նրա դեմ հետաքննություն է անցկացվում զենքի նկատմամբ վերահսկողության մասին օրենքի խախտման կասկածանքով: Ռազմական շրջանի նռնակների հավաքածուից բացի՝ գերմանացին պահել է նաև օրինականորեն ձեռք բերված մեծաքանակ զենք:










































