ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ ինքը «վերջապես համաձայն է» ամերիկացի երգչուհի Շերի հետ՝ ներգաղթյալների հարցի շուրջ։
Իր վերջին թվիթին նա ամրակցել է Շերի գրառման լուսանկարը, որում հայկական արմատներով երգչուհին վախեցել է ապօրինի ներգաղթյալներին խոշոր քաղաքներում տեղակայելու նախագահի ծրագրից։ Նրա խոսքով՝ իր հայրենի Լոս Անջելեսն առանց այն էլ մի կերպ է օգնում այնտեղ բնակվող մարդկանց։
Նա մակագրել է սքրինշոթը, որ «վերջապես համաձայն է» երգչուհու հետ։