Բնական մենաշնորհ ունեցող ընկերությունների մոտ մեծ է գայթակղությունը անարդյունավետ ծախսերը սպառողի գլխին ջարդելու: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Գազպրոմ Արմենիան» հայտարարել է ընկերությունում կրճատումների մասին:
«Որովհետև դրանք կարող են սակագնի վրա ազդեցություն ունենալ: Այս առումով բոլոր երկրներում պատկան մարմինները, մեր դեպքում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է լրջագույնս ուսումնասիրություններ անեն, որպեսզի մոտիվացիա առաջացնեն, որ այդ անարդյունավետ ծախսերը հնարավորինս շտկվեն և օպտիմիազացվեն»,-ասաց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ այդ առումով ակնհայտ է, որ որոշակի նաև մարժայի փոփոխության արդյունքում «Գազպրոմը» ինչպես ամեն տարի, բայց այս տարի ավելի մեծ չափով արդյունավետության բարձրացման խնդիր դնի»:










































