Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աջակցել է Թուրքիայի Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման որոշմանը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն:
Նրա խոսքերով, ամերիկյան կողմը չի աջակցում Թուրքիայի դիրքորոշմանը, որը երկրին անհրաժեշտ ռուսական պաշտպանական համակարգեր է գնել:
«Ձեզ դրա համար արդեն չեն քննադատում, այլ փորձում են ծեծել»,- նշել է Լուկաշենկոն:
Նա շեշտել է, որ Թուրքիան որոշում է կայացրել որպես ինքնիշխան պետություն: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները քննադատում է Թուրքիային, ինչն, ըստ Լուկաշենկոյի, ցույց է տալիս, որ Թուրքիայի դիրքորոշումը ճիշտ է: