Thursday, 18 04 2024
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը

Զուգահեռ օրակարգ Մոսկվայի կողմից. Լավրովի ներկայությունը «նշանային» է, բայց մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Վիեննայում տեղի ունեցած հանդիպումից հետո հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ։ Որոշ փորձագետների կարծիքով՝ հակամարտության խաղաղ կարգավորումն ամենևին էլ անիրատեսական չէ, մի մասն էլ շարունակում է պնդել, որ կողմերի՝ իրարից խիստ տարբերվող դիրքորոշումների պատճառով հակամարտության կարգավորման միակ տարբերակը ռազմական ճանապարհն է։

Արդյո՞ք երկու երկրների արտգործնախարարների մոսկովյան հանդիպումը կլինի հերթականը՝ այս պահին դժվար է ասել։ Այս հանդիպման ուշագրավ հանգամանքը թերևս այն է, որ հանդիպման անմիջական մասնակից է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ տպավորություն է, որ Ռուսաստանն այս ուղղությամբ ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում. «Լավրովի մասնակցությունը «նշանային է», եթե նա գնում է այնտեղ, ինչ-որ բան ունի առաջարկելու։ Այս պահին իհարկե կդժվարանամ ասել՝ արդյոք կլինի՞ տեղաշարժ, եթե նկատի ունենանք այն պայմանը, որ դրված է Հայաստանի կողմից, այն է՝ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին»։

Ըստ Նավասարդյանի՝ Հայաստանի առաջ քաշած պայմանն այսօր դառնում է ամենակարևոր խնդիրը. «Որքան էլ իրենք դեմ լինեն ձևաչափի փոփոխությանը, հայկական կողմը այդ կարծիքը պետք է պնդի։ Բայց իմ կարծիքով՝ մոտ ժամանակահատվածում լուրջ առաջընթաց սպասել պետք չէ։ Կողմերն այնպիսի դիրքորոշում ունեն, որ այսօր դա բացառվում է՝ նկատի ունեմ Ադրբեջանի մի կողմից՝ ընդառաջ գնալը, մյուս կողմից էլ՝ վարած հռետորաբանությունն ու քաղաքականությունը»։

https://www.lragir.am/wp-content/uploads/2018/08/7-1.jpg

Միևնույն ժամանակ Արման Նավասարդյանը նշեց. «Եթե Ադրբեջանը գնա ընդառաջ ու հրաժարվի իր դիրքերից, դա կլինի այսօրվա Բաքվի իշխանությունների վերջը։ Ես այս հանդիպումից որևէ էական սպասելիք չունեմ»։

Մեր զրուցակիցն, այդուհանդերձ, ողջունում է հանդիպումները, բանակցութունները, քննարկումները. «Հիշենք Չերչիլի հայտնի միտքը՝ ավելի լավ է խոսել, քան պատերազմել։ Գոնե ինձ համար դա ընդունելի մոտեցում է՝ անգամ պատերազմական իրավիճակում կողմերը պետք է հանդիպեն և բանակցեն։ Տեղի ունեցած հանդիպումներից հետո սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ է, այսինքն՝ իրավիճակի որոշակի մեղմացում կա»։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ արտգործնախարարների հանդիպումից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ: «Նաև նկատենք, որ Ռուսաստանը միշտ փորձել է առանձին, զուգահեռ իր օրակարգն առաջ մղել, որը հայտնի է Լավրովի պլան անունով։ Այն որոշ չափով նման է Մադրիդյան սկզբունքներին, բայց նաև ունի որոշակի տարբերություններ, ինչի մասին վերջերս խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։ Նա ասաց, որ Լավրովի պլանը նման է Մադրիդյան սկզբունքներին. կա մեկ տարբերություն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվեն թողնված է անորոշ ժամկետների, այդ պատճառով այն մերժվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանը հիշեցնում է՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում տեղի ունեցած հանդիպումից հետո հանդիպում եղավ նաև Սանկտ Պետերբուրգում. «Այսինքն՝ մշտապես հանդիպումներից հետո մի զուգահեռ օրակարգով էլ հանդես է գալիս Ռուսաստանը։ Բայց այդ հանդիպումներից մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ, պարզապես Մոսկվան փորձում է գործընթացը պահել իր վերահսկողության ներքո»։

Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ գործընթացը որոշակիորեն փակուղային իրավիճակում է. «Քանի որ Հայաստանը պնդում է բանակցություններին Արցախի մասնակցությունը, իսկ Ադրբեջանը՝ մերժում։ Բայց նաև չի բացառվում, որ Արցախը մասնակցի ոչ ֆորմալ բանակցություններին։ Կամ միգուցե երկու երկրների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստերից հետո Արցախը լիազորել է Հայաստանին իր անունից բանակցություններ վարել։ Այս պահին հայտնի չէ, թե ինչի շուրջ են բանակցություններն ընթանում։ Կա երկու տարբերակ՝ կա՛մ Փաշինյանը պնդում է, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, ու ստացվում է փակուղային իրավիճակ, կամ էլ ոչ ֆորմալ, բայց այնուամենայնիվ բանակցելու է Արցախի անունից: Այս պահին դժվար է ասել, թե որ տարբերակով է Հայաստանը գնում, մենք նույնիսկ չգիտենք՝ դրանք բանակցություննե՞ր են, թե՞ ընդամենը հանդիպումներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում