Այսօր Մոսկվայում հանդիպում կկայանա ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և նրանց ռուսաստանյան գործընկեր Սերգեյ Լավրովի միջև:
Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցերը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերով՝ հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 29-ին, Վիեննայում: Այդ հանդիպումը կազմակերպվել էր ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների կողմից:







































