Tuesday, 16 06 2026
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը

Հաշմանդամ ազատամարտիկի գազն ու լույսն անջատել են․ նա կացնով կոտրել է կողպեքը և միացրել (տեսանյութ)

Ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ Արայիկ Աթոյանը, որը սկզբում սոցիալական հարցեր բարձրացնող ազատմարտիկների, այժմ էլ իշխանափոխության պահանջ դրած ազատամարտիկների շարքում է, հայտնվել է ծանր կացության մեջ:

Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ կռված Ա․Աթոյանը ամսական ստանում է 50 հազար դրամ թոշակ, եղել է Երկրապահ կամավորական միության անդամ, սակայն հիասթափվել և դուրս է եկել այդ կառույցից:

Նախորդ ամսվա կոմունալ վարձավճարները չվճարելու պատճառով անջատել են նրա բնակարանի և՛ հոսանքը, և՛ գազը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազատամարտիկը պատմեց, որ այս ամիս միայն գազի վարձավճարը 40 հազար դրամից ավել է եղել, որը նա չի կարողացել վճարել: Գնացել մուծել է լույսի գումարից 5 հազար դրամը՝ խոստանալով մոտակա օրերի ընթացքում մուծել նաև մնացածը, չեն համաձայնել, ասել են՝ պետք է ևս 5 հազարը մուծի: «Ես էլ չունեի այդ 5000-ը, որ մուծեի, մեկ էլ զանգում են տնից ու ասում, որ գազն ու լույսն անջատել են տան, գժվեցի: Մենք միշտ մինչև ամսի 5-ը մուծել ենք, ճիշտ է՝ եկել-զգուշացրել են, բայց այնպես չի եղել, որ անջատեն ու երեխաներիս առանց լույսի թողնեն»,-պատմում է նա:

Ազատամարտիկը բնակվում է կնոջ, երեք երեխաների և հիվանդ մոր հետ: Երեխաներից երկուսն անչափահաս են, փոքրը՝ 6 տարեկան:

Նրան վրդովեցրել է հատկապես այն հանգամանքը, որ լույսն ու գազն անջատելու պատճառով տունը ցրտել է․ «Գալիս, երեխայիս վրա լույս ու գազ են անջատում: ինչո՞վ է իմ ընտանիքը նրանց ընտանիքից վատը, որ այսպես պետք է վարվեն: Հակառակը կասեմ՝ մի բան էլ լավն են իմ երեխաները»:

Ազատամարտիկն այլ ելք չունենալով՝ դիմել է ճարահատյալ քայլի՝ կացինը վերցրել, կոտրել է լույսի և գազի հաշիվչների կողպեքներն ու կապարակնիքները և միացրել և՛ լույսը, և՛ գազը: «Ոչ մի բան էլ չեն ասել: Միայն հարևանները ձայնից վախեցան, բայց դե, բոլորն էլ շատ լավ գիտեն այստեղ՝ ով ով է: Ես այլ ելք չունեի, չէի կարող թույլ տալ, որ իմ երեխայի վրա գազն ու լույսը անջատեն»,-ասաց նա:

Մեր զրուցակիցը հավելեց, որ երբեք գազի համար չի վճարել այնքան շատ գումար, որքան նախորդ ամսվա վճարն է կազմել, սակայն իրեն չի էլ հետաքրքրում, թե այդ գազը որտեղից է Հայաստան ներմուծվում: Ասում է՝ Ռուսաստան, Վրաստան, Թուրքիա՝ իր համար կապ չունի. թող ՀՀ իշխանություններն այդ պայմանագրերը չստորագրեին, որ ժողովուրդն էլ այս ծանր կացության մեջ չհայտնվեր:

Նա նաև խոսեց այն պատճառների մասին, թե ինչու է սկզբում եղել սոցիալական հարցեր բարձրացնող ազատամարտիկների կողքին, հետո անցել համակարգային փոփոխություններ պահանջողների կողքին․ «Տեսանք՝ բան դուրս չի գալիս, գլխներիս տակ փափուկ բարձ են դնում՝ վարչապետով, նախագահով ու ոչինչ չանում, դրան համար էլ որոշեցինք երկրում արմատական փոփոխությունների համար պայքարել»,- եզրափակեց նա:

Հ․Գ. Մեր նկարահանումից անմիջապես հետո ազատամարտիկի բնակարան նորից այցելեց իրենց թաղամասի գազի տեսուչը՝ այս անգամ, բացի գումարը պահանջելուց, կշտամբեց նրան կողպեքը կոտրելու և միացնելու համար:

Վիճաբանությունից հետո հեռացավ, դե, իսկ «լույսի տեսուչը»՝ ազատամարտիկի խոսքով՝ երեկվանից այնտեղ «չի երևացել»։

Մանրամասները՝ դիտեք տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում