Կեմերովի մարզի Շերեգեշ հանգստավայրում դահուկորդները և սնոուբորդիստները GRELKA FEST միջոցառման շրջանակներում լողազգեստներով զանգվածաբար իջել են լեռից:
Ինչպես նշում է RT-ն, փառատոնի ընթացքում գրանցվել է միաժամանակ իջնողների քանակով նոր ռեկորդ: Կազմակերպիչները հայտնել են, որ այս անգամ ամենամյա ակցիային մասնակցել է 1761 մարդ:

Միջոցառման մասնակիցների ձեռքբերումը պաշտոնապես արձանագրվել է Ռեկորդների գրքի Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից: Ակցիան մեկնարկել է տեղի ժամանակով կեսօրին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 8-ին) և ձգվել է մոտ մեկ ժամ:










































