Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

«Circle.am-ի գնահատման նոր համակարգը սուբյեկտիվ է աշխատելու». IP Marketing

Ինտերնետ-չափումներ իրականացնող Circle.am կայքն ինքն իրենով լուրջ գործիք չէր կարող հանդիսանալ՝ մանավանդ գովազդատուների համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց IP Marketing ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանը՝ ասածը հիմնավորելով նրանով, որ մինչ այժմ կայքը տրամադրել է բացառապես հաճախումների քանակական, բայց ոչ՝ որակական տվյալներ:

Նրա խոսքով՝ Circle.am-ը, որդեգրելով կայքերի գնահատման նոր չափորոշիչներ, այն է՝ 9 մոդերատորների միջոցով ռեյտինգային վերահսկողություն սահմանելու գործառույթը, բավական սուբյեկտիվ է աշխատելու: «Նախ, հարց է՝ ովքե՞ր են մոդերատորները, ունե՞ն արդյոք նրանք սեփական կայքեր, որոնց կարող են բարձր վարկանիշներ տալ, տեսականորեն կարո՞ղ են միմյանց հետ պայմանավորվել այս կամ այն կայքին բարձր ռեյտինգ տալու հարցի շուրջ, թե՞ ոչ:

Մեկ այլ հարց է՝ արդյոք մոդերատորները ժամանակի ընթացքում կարո՞ղ են նույն եռանդով, հետևողականությամբ վարկանիշավորել հին ու նոր կայքերը: Իսկ ամենակարևոր հանգամանքն այն է, թե Circle.am-ի 9 մոդերատորներն ինչ սկզբունքով, ինչ մեխանիզմներով են չափում այս կամ այն կայքի լավը կամ վատը լինելը»,- նշեց Արսեն Սուլթանյանը:

IP Marketing ընկերության տնօրենի խոսքով՝ կայքերի օբյեկտիվ ռեյտինգավորում կարող է իրականացնել բացառապես ինտերնետ լսարան չափող միջազգային համակարգը: «Անաչառություն հնարավոր է միայն այս դեպքում, քանի որ միջազգային հեղինակավոր ընկերությունները ավելի կամ պակաս թվեր ցույց տալու խնդիր չունեն, բացի այդ՝ նրանց տեխնիկական հագեցվածությունն ավելի ուժեղ է, քան լոկալ շուկայի համար աշխատող ընկերություններինը:

Հայաստանում պետք է ներդրվի միջազգային մի համակարգ, որը կչափի ինտերնետ-լսարանի որակը՝ ի՞նչ հետաքրքրություններ ունի այն, ուսանողներից, մենեջերներից, տնօրենների՞ց, թե՞ մեկ այլ խմբի մարդկանցից է բաղկացած և այլն»,- ասաց նա:

Ամփոփելով՝ Արսեն Սուլթանյանը դրական գնահատեց, որ Circle.am-ը փորձում է քանակի փոխարեն շեշտադրումներ անել որակի վրա: «Ընդհանուր առմամբ սա լավ միտում է, սակայն այլ հարց է՝ ինչ մեխանիզմներով է կայքը դա անում: Քանակական չափումները Circle.am-ի մոտ լավ չէին ստացվում»,- ասաց IP Marketing ընկերության տնօրենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում