Բրիտանացի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, վերցրել են ոչ մեծ արձակուրդ՝ ժամանակն իրենց ավագ երեխաների հետ անցկացնելու համար, որոնց մոտ Պահքի արձակուրդներ են: Ընտանիքին նկարահանել են Նորֆոլկ կոմսությունում, որտեղ գտնվում է Քեմբրիջի մերձքաղաքային կալվածքը՝ Անմեր հոլլը: Դուքսը, դքսուհին, նրանց որդի Ջորջը և դուստր Շարլոտան գործնականում ամբողջ օրն անցկացրել են թարմ օդում: Նրանց ընկերախմբին միացել է Ուիլյամի զարմուհու՝ Զառա Թինդոլի ընտանիքը. նա արքայադուստր Աննայի դուստրն է և թագուհի Եղիսաբեթ II-ի թոռնուհին: 37-ամյա Զառան, որը զբաղվում է ձիասպորտով, մասնակցել է հերթական մրցումներին: Իսկ հարազատները գնացել են նրան երկրպագելու:

Երեքամյա Շարլոտան նստել է իր մայրիկի՝ Քեյթ Միդլթոնի ուսերին: Քեմբրիջի դքսուհին հագել է սև ջինսեր և Barbour-ից բաճկոն: Արքայազն Ուիլյամի ուսերին նստել է 5-ամյա զարմուհի Միյա Թինդոլը և բռնվել արքայազնի ականջներից: Իսկ ինքնագոհ և խաղալիք սուրը թափահարող Ջորջը նստել է Զառայի ամուսնու՝ քեռի Մայք Թինդոլի ուսերին: Միայն Ջորջն էր, որ առանց բաճկոնի էր՝ նա հագել էր տաք սվիտեր: Արքայազն Լուկը, որը շուտով կդառնա մեկ տարեկան, մնացել էր տանը:

Ինչպես Daily Mail-ին հաղորդել է ականատեսը՝ թագավորական անձինք իրենց պահել են ինչպես սովորական այլ ընտանիք: Երեխաները քմահաճություններ չեն արել և իրենց շատ համեստ են պահել: Երեխաները զվարճացել են նաև ատրակցիոնների վրա:











































