Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտարարել է, որ ԱՄՆ-ի դաշնակիցները Թեհրանին գաղտնի բանակցել են առաջարկել՝ հասկանալով, որ Վաշինգտոնի պատժամիջոցային քաղաքականությունը տապալվում է։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնի դաշնակիցները որոշել են բանակցություններ նախաձեռնել, երբ հասկացել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչնչի չի կարող անել՝ չնայած ամբողջ աղմուկին։
Նա նաև անողջախոհ քայլ է որակել ԱՄՆ-ի՝ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելը։