Wednesday, 15 07 2026
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Չեմ կարծում՝ դրոշը անարգվել է․ դրա պատասխանատուն ՊԵԿ-ն էր, ոչ թե երիտասարդը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծում է, որ թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրում բավականին բան է փոխվել: «Մեկ տարի առաջ՝ ապրիլ-մայիսին, մենք կարողացանք սահման հատել, մի աներևակայելի սահման, որ բոլորիս թվում էր, թե հատել բոլորովին հնարավոր չէ. հուսահատություն էր տիրում բոլորիս, և շատ-շատերը միայն մտածում էին արտագաղթելու մասին, որովհետև ստեղծվել էր խորհրդային շրջանի 70-ական թվականները հիշեցնող ճահճային իրավիճակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց Վարդան Հարությունյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ մենք այժմ ապրում ենք եթե ոչ՝ նոր, ապա այլ Հայաստանում՝ այլ բարքերով, այլ կարգախոսներով, այլ իշխանությամբ. «Ես ինքս վստահ եմ եղել, որ սերժսարգսյանները ևս մի քանի տասնյակ տարի կշարունակեն լինել, որովհետև բոլոր լծակները նրանց ձեռքում էին, բոլոր ճանապարհներն ու հնարավորությունները փակ էին, ընտրության մասին էլ խոսք լինել չէր կարող: Հիմա մենք բեկում ենք մտցրել մեր կյանքում, սկսում ենք քայլ առաջ, և ես հիմա չեմ կարող ասել, թե մեզ ինչքան է պետք նշանակալի հաջողության հասնելու համար: Կարծում եմ՝ սխալ էին այն մարդիկ, ովքեր կարծում էին, թե հեղափոխության հաղթանակի հաջորդ օրվանից մենք ապրելու էինք այլ երկրում: Մենք մոռանում ենք, որ և՛ մենք, և՛ մեր իշխանավորները նախկինի ծնունդն ու կրողն ենք. մենք պետք է նախ մեր մեջ այդ հեղափոխությունը կատարենք, հետո նոր մեր հավաքական կերպարով իրականացնենք այդ արժեքային հեղափոխությունը»:

Անդրադառնալով, մեր զրուցակցի իսկ խոսքով, անխուսափելի բացասական երևույթներին՝ Վարդան Հարությունյանը նշեց. «Հին բարքերը շարունակում են մնալ, և դատական համակարգը դրա համար մեկ արտահայտիչն է, մարդիկ դեռ չեն հավատում արդարադատությանը, և պետք է շատ բան անել այդ հավատը ոչ թե վերականգնելու, այլ ստեղծելու համար: Ըստ էության մենք ապրում ենք նախկին ռեժիմի ստեղծած համակարգում, բայց նոր կարգախոսներով, նոր ցանկություններով և ամենակարևորը՝ նոր հնարավորություններով»:

Իրավապաշտպանի խոսքով՝ պաշտոնատար անձինք նույնն են՝ ովքեր երեկ կատարում էին այն հանձնարարությունները, այսօր կատարում են այս հանձնարարությունները. «Այդ մարդիկ շարունակում են մնալ նույնը, նրանք աշխարհը տեսնում և ճանաչում են այնպես, ինչպես տեսնում էին երեկ: Մենք, մեր հասարակությունն էլ չի փոխվել»:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ առաջին հերթին պետք է քանդել քրեաօլիգարխիային, իշխանության վերարտադրությանը ծառայած համակարգերը. «Դրանք պետք է քանդվեն արհեստականորեն և հիմնահատակ: Ես չեմ ասում, թե պետք է կատարել կադրային ջարդ, բայց յուրաքանչյուր մարդ, որ կմնա այդ համակարգում և կշարունակի աշխատել, պետք է հասկանա, որ ինքն այլ համակարգում է աշխատում: Փորձը ցույց է տալիս, որ մթնոլորտի փոփոխման պարագայում մարդը կարողանում է շատ արագ փոխվել. սովետական ճահճում խեղդվող մարդը հանկարծ 2-3 տարում կարողացավ դառնալ քաղաքացի և հռչակել Հայաստանի անկախ հանրապետություն: Եվ այժմ անհրաժեշտ են գործողություններ, որի մեջ հայտնված մարդը կդառնա քաղաքացի և կհասկանա իր պատասխանատվությունը երկրի առաջ»:

Այս համատեքստում Նորագավիթի ավտոմաքսակետում տեղի ունեցած հայտնի դեպքի հետևանքով վարչապետի՝ աշխատանքից ազատվելու պահանջը իրավապաշտպանը միանշանակ համարում է ոչ իրավաչափ և հավելում. «Նախ՝ ես չեմ կարծում, որ դրոշը անարգվել է: Դրոշը եղել է սենյակում, գուցե թափթփված վիճակում, բայց արդյո՞ք դրա պատասխանատուն այդ երիտասարդն է կամ այդ սենյակում նստած մարդիկ: Արդյո՞ք պատասխանատուն հենց այդ ՊԵԿ համակարգը չէ՝ այն կուռ համակարգը, որը ծառայում էր նախկին իշխանություններին՝ վերից վար, այսօրվա անձեռնմխելի պաշտոնյաներով»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում