10 տարեկանում 192 կգ քաշով աշխարհի ամենագեր տղան կրկնակի անգամ նիհարել է։ Այժմ Ինդոնեզիայի 13-ամյա բնակիչ Արյա Պերմանան, որի ստամոքսը վիրահատական միջամտությամբ փոքրացրել են, կշռում է 86 կգ, ընդ որում այդ քաշի մի մասը նիհարելու հետևանքով կախված մաշկն է։ Այժմ տղան պատրաստվում է ավելորդ մաշկի հեռացման վիրահատության։
«Հիմա ես ինձ ավելի երջանիկ եմ զգում։ Ես կարող եմ ֆուտբոլ խաղալ, գետ գնալ»,- ասել է տղան։ Վիրահատությունից հետո նա չի կարողանում շատ ուտել․ եթե չարաշահում է ուտելիքը, անմիջապես սկսում է փսխել։

Արիան ամեն առավոտ մոտ 1 կմ տարածություն ոտքով քայլում է դպրոց հասնելու համար։ Առաջ նա ստիպված էր տանը սովորել, քանի որ հազիվ էր կարողանում բարձրանալ մահճակալից։



.jpg)









































