ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Բրյուսելում ՆԱՏՕ-ի նիստի ժամանակ ընդունած նախարարների որոշումը:
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները կշարունակեն աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, նրա տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական զարգացմանը, ինչպես նաև սահմանների անքակտելիության սկզբունքին` որպես կայունության ու անվտանգության գրավականների»,- նշվում է փաստաթղթում:
Նախարարները նշել են, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն խառնվում իրադրությանը: Նրանք հավելել են, որ անհրաժեշտ է ամրապնդել ժողովրդավարական վերահսկողությունը Ուկրաինայի պաշտպանության ուժերի վրա` քաղաքացիական հասարակության մասնակցությամբ:










































