El Pais-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ը սկսել է հետաքրքրվել «Ռեալ Սոսյեդադ»-ի ֆրանսիացի 22-ամյա կիսապաշտպան Անտուան Գրիզմանի ծառայություններով:
Գրիզմանի տրանսֆերի ձեռքբերման համար «Արքայական ակումբ»-ը ստիպված է պայքարել ՊՍԺ-ի, «Արսենալ»-ի ու «Յուվենթուս»-ի հետ:
Գրիզմանը «Ռեալ Սոսյեդադ»-ի կազմում հանդես է գալիս 2009 թվականից: Նա ակումբի կազմում անցկացրած 168 խաղերում խփել է 45 գոլ:






































